Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ- 2014»-ը՝ այսօր

Այսօր Մալթայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթը: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» (People of the sun) երգով: Նա ելույթ կունենա 12 համարի ներքո: Հայաստանի միավորները կհայտարարի «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը:

Բեթթիին երգի պատրաստման ընթացքում օգնել է երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:

Մրցույթին մասնակցում է 16 երկրի ներկայացուցիչ, ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.
1. Բելառուս
2. Բուլղարիա
3. Սան Մարինո
4. Խորվաթիա
5. Կիպրոս
6. Վրաստան
7. Շվեդիա
8. Ուկրաինա
9. Սլովենիա
10. Մոնտենեգրո
11. Իտալիա
12. Հայաստան
13. Ռուսաստան
14. Սերբիա
15. Մալթա
16. Նիդեռլանդներ

Back to top button