Վերլուծական

Թոմաս Դե Վաալ.«Ադրբեջանական կողմի հարձակումը զուրկ է ռազմական տրամաբանությունից»

Հայկական ուղղաթիռի հետ միջադեպն ամենալուրջն է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքման ավելի քան 20 տարիների ընթացքում, «Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմի եզրին» վերտառությամբ հոդվածում մեջ գրում է Կարնեգի հիմնադրամի ավագ աշխատակից Թոմաս Դե Վաալը: Փորձագետի համոզմամբ, ադրբեջանական կողմի հարձակումը զուրկ է ռազմական տրամաբանությունից:

«Զորքերի հրամանատարը տեղում կարող է պատասխանատվություն կրել հրաձգային զենքի կիրառման համար, սակայն ավելի ծանր զինատեսակների օգտագործման մասին որոշում կայացնում է քաղաքական ղեկավարությունը», Բի-բի-սիում հրապարակված հոդվածում գրել է Թոմաս դե Վաալը: Նրա համոզմամբ, հարձակումը կարելի է դիտարկել որպես ուժի ցուցադրում և հնարավոր պատասխան ամռանը տեղի ունեցած լարվածությանը: Հոդվածագիրը փաստում է, որ միջադեպերի հաճախակիացումը վկայում է սպառազինությունների աճի մասին և ղարաբաղյան  հակամարտության գոտին դարձել է տարածաշրջանի ամենառազմականացվածը:

«Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը վերսկել են բանացությունները, դա լավ նորություն է, սակայն բանակցողները բեկելու արձանագրելու հարցում հոռետես են: Դրան նպաստում են նաև միջազգային միջնոդրների եռյակի՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Ֆրանսիայի և Միացյալ նահանգների միջև առկա տարաձայնությունները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ», գրում է Տոմաս դե Վաալը: Փորձագետը գրում է, որ բռնության նոր ալիքի բռնկումը հիշեցնում է, որ կողմերին նոր պատերազմից միշտ մի քայլ է առանձնացնում: «Այժմ էլ կա հայկական կողմից հարվածի հնարավություն: Երևանը խոստացել է Ադրբեջանին «ցավագին հետևանքներ» խոցված ուղղաթիռի համար:

Back to top button