Միջազգային

Վաշինգտոնը ԻՊ- ի դեմ ռազմավարությունը փոխում է

Վաշինգտոնը փոխում է «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը: Ամերիկյան վարչակազմում CNN-ի դիվանագիտական աղբյուրներն  հայտնել են, որ նախագահ Բարաք Օբաման դիմել է ազգային անվտանգության ոլորտի ղեկավարներին՝ կոչ անելով փոխել Սիրիայի նկատմամք ամերիկյան քաղաքականությունը։

Օբաման ընդգծել է, որ հնարավոր չէ հաղթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն առանց Սիրիայում քաղաքական փոփոխությունների և նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության։

Ըստ բարձրաստիճան աղբյուրի՝ Սպիտակ տանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 հանդիպում է կայացել «Ինչպես է Սիրիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը տեղավորվում ահաբեկիչների դեմ պայքարի ռազմավարության մեջ» թեմայով։

Կարդացեք նաև

Back to top button