Քաղաքական

Նիկոլայ Բորդյուժա.«Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է»

Ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցման փաստը մենաբանել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության լարման նոր սպառնալիք, իրավիճակը Հարավային Կովկասում դառնում է ավելի սուր: Վտանգավոր միջադեպը սադրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա լարում և կրկնապատկում մեր մտահոգությունը», ՀԱՊԿ կայքում զետեղված հայտարարության մեջ գրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

«Խորը համոզմունք ունենք, որ անհրաժեշտ է թույլ չտալ իրադարձությունների սպառնալից զարգացում: Գլխավորը, որ կարող է կանխարգելել իրադարձությունների նման ընթացքը ուժի կիրառումից հրաժարվելն է և կրակի դադարեցման ու սադրիչ գործողությունների անթույլատրելիության մասին պայմանավորվածությունների անվերապահորեն կատարումը: Կարևոր է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:

Կարդացեք նաև

Back to top button