21-րդ դարի ամենահայտնի հայ մարզիկներից մեկը մարզական կարիերայի ավարտից հետո լայնամասշտաբ նախագծեր է ձեռնարկել՝ մեր երկրում մարզական ոլորտը զարգացնելու ուղղությամբ.մարզահամալիրների, մարզադպրոցների, ենթակառուցվածքների կառուցում, երիտասարդ ու արդեն պրոֆեսիոնալ մարզիկներին անհատական մարզական կարիերաների կառավարման աջակցություն, Ֆիզիոթերապիայի կենտրոնի ստեղծում։
- Ո՞ր խոշոր նախագծերից է սկսել գործունեությունը «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը։
- Տիտղոսակիր ծանրորդուհին ի՞նչ խնդիրների է բախվել և ի՞նչ լուծումներով աջակցություն է առաջարկում նոր սերունդներին ու գործող մարզիկներին։
- Նազիկ Ավդալյանը ո՞ր կետից է սկսել իր գաղափարների կյանքի կոչումը և ինչպես է արձագանքում ապատեղեկատվությանն ու դրա հիման վրա քննադատությանը։
«Սպորտքաստ» հաղորդման հյուրն է ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։




