
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
Դժվար է գերագնահատել Սայաթ-Նովայի ազդեցությունը հայկական և համաշխարհային երաժշտարվեստի վրա։ Նրա ստեղծագործությունների մեկնաբանություններն անթիվ են, սակայն, ինքնատիպությամբ առանձնացող կատարումներ հազվադեպ են հանդիպում։ Հենց այդպիսին է «Only Girls» խմբի «Դուն էն հուրին իս» երգի մշակումը։ Խմբի հիմնադիր Նաիրա Գուրջինյանն այս թողարկման ընթացքում պատմում է իրենց աշխատանքի յուրահատկությունների մասին»։




