ԿարևորՄիջազգային

Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային երկխոսություն սկսելու կոչ է արել


Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցություններ սկսել պատերազմը դադարեցնելու համար:

«Մենք աղոթում ենք Ուկրաինայի տանջված ժողովրդի համար. թող զենքի բախումը դադարի: Եվ թող ներգրավված կողմերը, միջազգային հանրության աջակցությամբ, գտնեն անկեղծ, անմիջական և հարգալից երկխոսության քաջություն»,-այսօր՝ իր ավանդական Սուրբծննդյան ուղերձում՝ Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ասել է պապը։

Լևոն XIV-ը ուղերձը կարդացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից: Հարյուրավոր հավատացյալներ հավաքվել էին տաճարի առջևի հրապարակում։ Ուղերձի տեքստը հրապարակել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

Խոսելով աշխարհի այլ տարածաշրջանների մասին՝ Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և կոչ է արել «արդարության, խաղաղության և կայունության Լիբանանի, Պաղեստինի, Իսրայելի և Սիրիայի համար»: Իր ուղերձում պապը նաև հիշատակել է Սուդանում, Հարավային Սուդանում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Հայիթիում, Մյանմայում, Թաիլանդում և Կամբոջայում մարդկանց տառապանքները։

Լևոն XIV-ը կոչ է արել Ռուսաստանին Սուրբծննդյան օրը դադարեցնել կրակը։

Տես նաև՝

Հրադադար հաստատեք գոնե Փրկչի ծննդյան օրը. Լևոն 14-րդ


Կարդացեք նաև

Back to top button