Ձեր փաստաբանը

Հանրային շահի պաշտպանությունը դատարանում. ինչու՞ «Actio popularis»-ը դեռ ամբողջապես չի գործում Հայաստանում. «Ձեր փաստաբանը»

  • Ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում «ակտիո պոպուլարիս» (actio popularis) ինստիտուտը կամ սկզբունքը։
  • Արդյո՞ք «ակտիո պոպուլարիս» սկզբունքի կիրառումը ներառում է ներպետական դատական բոլոր ատյաններին, ինչպես նաև միջազգային դատարաններին դիմելու իրավունքը։
  • ՀՀ-ում «ակտիո պոպուլարիս»-ի ընթացիկ իրավակարգավորումը որքանո՞վ եք բավարար համարում և ի՞նչ հնարավորություն է վերջինս նախատեսում ՀԿ-ների համար։
  • Դուք մատնանշեցիք շրջակա միջավայրի պահպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված ՀԿ-ների՝ դատարան դիմելու իրավունքը։ Խնդրում եմ մասնավորեցրեք՝ արդյո՞ք դրանք ներառում են ոլորտային բոլոր հարցերը, թե՞ առավելապես հանգում են, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց խտրականությունից պաշտպանվելու իրավունքին։
  • Ինչպիսի՞ն է այս առումով միջազգային փորձը։ Կարծես թե որպես նախապայման սահմանվում է «իրավական շահագրգռվածությունը»։ Ի՞նչ է սա նշանակում։
  • «Ակտիո պոպուլարիս»-ի մասին դեռևս իր վաղեմի որոշումներում արձանագրել է ՀՀ Սահմանադրական դատարանը, սակայն, ինչպես տեսնում ենք, պրակտիկան ավելի նեղ է զարգացել, քան Բարձր դատարանի առաջարկությունն էր՝ ինստիտուտի ամրագրման և հետագա կայացման հետ կապված։
  • Միաժամանակ նշենք, որ ՍԴ-ն չի նշել հասարակական կազմակերպությունների կողմից հանրային շահի դատական պաշտպանության հայցման կոնկրետ դեպքերը։ Որո՞նք, ըստ Ձեզ, պետք է լինեն այն նպատակները, որոնց շուրջ կարող է հետապնդվել հանրային շահը ՀԿ-ների՝ դատարան դիմելու իրավունքի համատեքստում։ Շատ իրավագետներ անարդյունավետ են համարում «ակտիո պոպուլարիս»-ը՝ գտնելով, որ այն կարող է չարաշահվել, և մի շարք պետություններ այն չեն կիրառում, այսպես ասած, «դասական», մաքուր ձևով ու բովանդակությամբ։ Ելնելով այս նկատառումներից՝ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ ՀՀ-ում վերջինիս զարգացման համար։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է Գենյա Պետրոսյանը՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն:

Կարդացեք նաև

Back to top button