
Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը Գարի Կասպարովին հեռակա երկու ամսով կալանավորել է։
«Դատարանը Կասպարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանավորումը ՌԴ-ում նրան ձերբակալելու կամ Ռուսաստանի տարածք հանձնելու դեպքում»,- դատարանի որոշումն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Ռուսական ընդդիմադիր շարժման հայտնի գործիչ եւ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին մեղադրում ենք ինտերնետի եւ սոցցանցերի միջոցով ահաբեկչությունը հրապարակային արդարացնելու մեջ։
Թե ինչպես է արդարացրել նա ահաբեկչությունը՝ մանրամասներ չեն հայտնվում։
2022 թվականի մարտին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Կասպարովին ճանաչել էր օտարերկրյա գործակալ։ Կասպարովը այժմ Ռուսաստանում չի ապրում։




