ԿարևորՔաղաքական

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում կողմերը կանդրադառնան տարածաշրջանային օրակարգի հարցերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղություններին։

Նախատեսվում են նաև երկկողմ շփումներ երկրների ղեկավարների միջև։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Կարդացեք նաև

Back to top button