
Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ռոբոտային վիրաբուժությունն առաջին անգամ կիրառվել է «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ուրոլոգիական ռոբոտիկ վիրահատություն՝ երիկամի մասնահատում։

«Ուրախ եմ ու հպարտ, որ առաջին ռոբոտային վիրահատությունը հենց ուրոլոգիական է եղել։ Վիրահատությունն իրականացվել է բարեհաջող»,- գրել է Մուրադյանը՝ նշելով, որ վիրահատական միջամտությունն իրականացրել է ուրոլոգ Մհեր Մխիթարյանը։




