ԿարևորՄշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլին մեծ համերգով կնշի իր 20-ամյակը․ Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2026թ. ապրիլի 14-ին մեծ համերգով կնշի հիմնադրման 20-ամյակը: Միջոցառման կազմակերպման համար ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել 106 մլն դրամ:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որը համարվում է ժամանակակից ամենապահանջված և ազդեցիկ երաժիշտներից։

Երկարատև բանակցությունների արդյունքում Լանգ Լանգի կողմից Երևանում համերգով հանդես գալու վերաբերյալ ստացված համաձայնությունը հայկական դասական երաժշտարվեստի համար մեծ ձեռքբերում է»,-ասված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում :

Կարդացեք նաև

Back to top button