ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարի աշխատանքային այցը Լոնդոն․ քննարկվել են անվտանգության և պաշտպանության հարցեր

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար լորդ Վերնոն Քոքերի հետ:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել են պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և
ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու լորդ Վերնոն Քոքերը նաև անդրադարձել են օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին:

Կարդացեք նաև

Back to top button