ԿարևորՀասարակություն

Տավուշի մարզը պատրաստ է ակտիվ համագործակցել միջազգային գործընկերների հետ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսին, հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Տավուշի մարզը պատրաստ է ակտիվ համագործակցել միջազգային գործընկերների հետ։

Հունաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Հունաստանի միջև երկարամյա բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ պատրաստ է աջակցել համատեղ նոր նախագծերի իրականացմանը, որոնք կխթանեն մշակութային, կրթական և տնտեսական կապերը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, մշակութային և կրթական ծրագրերի զարգացումը, ինչպես նաև տնտեսական կապերի ընդլայնման հնարավոր ուղիները:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։

Կարդացեք նաև

Back to top button