ԿարևորՔաղաքական

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։ 

Ցավակցական գրառումը հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջում։ 

«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,- նշված է Հայաստանի ԱԳ նախարարության տարածած գրառման մեջ։ 

Սիդնեյի հայտնի Բոնդի-բիչ լողափում կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ։ Հարձակվողներից մեկը ծանր վիրավորվել և ձերբակալվել է, իսկ մյուսը հրաձգության ժամանակ սպանվել է։ Հարձակման պահին լողափին հավաքված մարդիկ նշել են հրեական Խանուկա տոնը։ Ոստիկանությունը հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչություն։

Կարդացեք նաև

Back to top button