ԿարևորՀասարակություն

ՀՀ կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե ՀՀ կառավարությունը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։

Նախարարը «Ֆեյսբուք»-ում հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ այդ պնդումները սուտ են և միտումնավոր տարածվում են հասարակության մեջ վախ ու տագնապ առաջացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ վարչապետի՝ Ազգային ժողովում հնչեցրած խոսքերը վերաբերում էին աշխատանքի շարունակման հնարավորությանը 63 կամ 65 տարեկանում, ոչ թե կենսաթոշակային տարիքի բարձրացմանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,-նշել է Թորոսյանը՝ հավելելով, որ առաջիկայում կանդրադառնա նաև սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող այլ կեղծ լուրերի։

Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարին լրացած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, իսկ ծերության նպաստը տրամադրվում է 65 տարին լրացած, կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող քաղաքացիներին։

Կարդացեք նաև

Back to top button