ԿարևորՔաղաքական

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դոհայում համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին: Նրանք պատմել են խաղաղության գործընթացի մասին։

Գրիգորյանն ասել է, որ «առաջնորդները մտածում էին, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան», ինչը հանգեցրեց քննարկումների այն մասին, թե ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել։

«Սա մեծ հաջողություն է, և մենք նշում ենք այն», — ասել է նա, նկատելով, որ կոնֆլիկտներում կողմերը չեն վստահում միմյանց, բայց այժմ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։

«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին», — ասել է Գրիգորյանը։

Ալիևի օգնական Հաջիևի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը Բրյուսելում հանդիպելու լավ հնարավորություն են ունեցել, ինչից հետո երկու երկրների ղեկավարները որոշել են շարժվել դեպի խաղաղություն եւ մի կողմ դնել տարաձայնությունները․

«Հակամարտության այս էջը փակված է, իրական խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների»- նշել է Ալիևի օգնականը։

Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կհանգեցնի երկու երկրների միջև Թրամփի երթուղու իրականացմանը, որը, նրանց խոսքով, ամբողջությամբ կփոխի Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը:

Կարդացեք նաև

Back to top button