
Աստղիկ Սարգսյան
Բեռլին
Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բեռլինում է։ Բեռլին Բրադենբուրգ օդանավակայանում կարմիր ուղեգորգի երկայնքով կանգնած են պատվո պահակախմբի զինվորները։
Կեցավայրից պատվիրակությունը մեկնելու է արտաքին քաղաքական գերմանական ընկերակցություն՝ պանելային քննարկման՝ Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ խորագրով։
Սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ՝ առանձնազրույց ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, ապա հանդիպում ընդլայնված կազմով գերմանական կողմից՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյոթե Դինգերի, արտաքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Գեցա Անդրեաս Ֆոն Գեյերի, արտաքին քաղաքականության վարչության պետ Վոլֆգանգ Դոլթի, դաշնային մամուլի խոսնակ Քերստին Գամելինի, Դաշնային նախագահի աշխատակազմի Ասիայի, ենթասահարյան Աֆրիկայի, Հարավային Կովկասի և զարգացման քաղաքականության բաժնի պետ Թոմաս Վիմերի և դաշնային նախագահի օգնական Մարիոն Ափելի հետ։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են Ա Միրզոյանը, Գ Պապոյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ն Բաղդասարյանը, Կարեն Գասպարյանը: Հաջորդ հանգրվանը Գերմանիայի դաշնային կանցլերի նստավայրն է։




