ԿարևորՀասարակություն

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին (UNEA-7) մասնակցելու նպատակով հայտնում են ՇՄՆ-ից։

UNEA-ն անցկացվում է երկամյա պարբերականությամբ և հանդիսանում է բարձր մակարդակի ամենախոշոր հարթակներից մեկը՝ նվիրված գլոբալ բնապահպանական քաղաքականությանը և օրակարգերին։ UNEA-7-ը փաստացի նաև COP17-ից առաջ կայանալիք վերջին խոշորագույն բարձրաստիճան միջազգային միջոցառումներից է։

Նախարարի մասնակցությունը միջոցառմանը կարևոր նշանակություն ունի՝ որոշումների կայացման գործընթացում լիարժեք ներգրավված լինելու, անհրաժեշտ գործընկերային կապերի և հաղորդակցությունների ստեղծման, ինչպես նաև բանակցային աշխատանքների պատշաճ ապահովման տեսանկյունից։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ և առանցքային միջոցառումներին հանդես կգա ելույթներով։

UNEA-7-ի շրջանակում նախատեսվում են նաև COP17-ի լոգոյի թողարկումը և հայեցակարգի ներկայացումը՝ կարևոր ազդակ հանդիսանալով առաջիկա գագաթնաժողովի հաղորդակցային և քաղաքական օրակարգի համատեքստում։

Կարդացեք նաև

Back to top button