Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան:
Այսօրվա հյուրերն են` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կամավորներ` Սթեյսի Թերթերյանը և Մարիամ Սարոյանը:
Թեմա` այսօր Կամավորների միջազգային օրն է։ Կամավորները մարդիկ են, որոնք իրենց ազատ ժամանակը նվիրում են հասարակական բարօրությանը՝ առանց հատուցման ակնկալիքի, ի սպաս դնելով իրենց տաղանդը, ժամանակը և էներգիան:
Մեր հաջորդ հյուրը՝ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի տնօրեն Ելենա Հակոբյանն է:
Թեմա՝ այս օրերին աշխարհի շատ երկրներում փոստային ծառայությունները սկսում են Ձմեռ պապին նամակներ ուղարկելու հատուկ ակցիաներ։ Բացվում են հատուկ բաժանմունքներ, որտեղից երեխաներն ու նրանց ծնողները կարող են նամակներ ուղարկել՝ իրենց երկար սպասված նվերի ակնկալիքով, և այդ նամակները անպայման կհասնեն ճերմակահեր հրաշագործին
Ինչպես նաև մեր մշտական տեղեկատվական բլոկը․
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




