Նոտայից ստուդիա

Only Girls խմբի «Յար արի» հայկական ժողովրդական երգի կատարումը. «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։

Պարզվում է՝ կան հայկական ժողովրդական երգեր, որոնք բացահայտվել և առաջին անգամ կատարվել են բոլորովին վերջերս։ Այդպիսիններից է «Յար արի» երգը։

Այն գրի է առնվել Հայաստանում ապրող տարեց մի մարդու կատարումից, ապա մշակվել և պրոֆեսիոնալ մակարդակի է բերվել Նաիրա Գուրջինյանի կողմից։ Հենց նա էլ այս թողարկման ընթացքում պատմում է երգի հետաքրքիր ու ուշագրավ պատմությունը։


Կարդացեք նաև

Back to top button