
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայում մասնակցել է Cometa կենտրոնի կողմից կազմակերպված «Օժանդակություն և տեղական բարեկեցություն» թեմայով գիտաժողովին և հանդես եկել ելույթով։
Ինչպես հայտնում են նախարարությունից, խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների և ընդհանուր արժեքների պահպանմանն ուղղված ջանքերի մասին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ արդյունավետ համագործակցությունը զարգացել է ամուր գործընկերության և փոխադարձ հարգանքի հիման վրա։
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված վերջին բարեփոխումներին, ինչպես նաև զբաղվածության, ժողովրդագրության ռազմավարություններին, որոնց նպատակն է ունենալ մարդակենտրոն, ներառական և մարտահրավերներին պատրաստ սոցիալական համակարգ։




