ԿարևորՔաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի  հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Պատգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները: Անդրադարձ է կատարվել նաեւ ընդդիմադիր պատգամավորների գործունեությանն առնչվող հարցերին:

Կարդացեք նաև

Back to top button