ԿարևորՔաղաքական

Փաշինյանն ու Տոկաեւը քննարկել են հարաբերությունների հետագա զարգացման հիմնական ուղղությունները

«Ռադիոլուր»
Աստանա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան այցի ընթացքում կստորագրվեն «պատմական փաստաթղթեր», հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ այս այցի արդյունքում երկու երկրների միջեւ հարաբերությունները կբարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական գործընկերությունը նոր լիցք կհաղորդի Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին։

«Բոլոր ուղղություններով` քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և, իհարկե, նաև հումանիտար ոլորտում մեր գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում»,- ասել է նա։

Հայաստանի վարչապետը նշել է, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար։

«Տրանսպորտային հնարավորություններ են բացվում, և այդ նոր տրանսպորտային հնարավորությունները պետք է լրջորեն ուսումնասիրեն, որովհետև կարծում եմ` դրա արդյունքում ի հայտ կգան այնպիսի հնարավորություններ, որոնք գուցե առաջին հայացքից տեսանելի չեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ժամանակ Տոկաեւի խոսքը՝ համաժամանակյա թարգմանությամբ եւ Փաշինյանի պատասխան խոսքը

Կարդացեք նաև

Back to top button