ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Տերնոպոլում ռուսների հարվածից առնվազն 26 մարդ Է զոհվել

Կեսգիշերին խնդրին կանդրադառնա ՄԱԿ-ի ԱԽ-ն

Տերնոպոլ, ռուսական օդուժի սարսափելի հարվածի ենթարկված բնակելի շենք: Մահաբեր անօդաչուների և հրթիռների գրոհները տեղի են ունեցել երեկ վաղ առավոտյան, երբ բնակիչների մեծ մասը դեռ քնած Էր: Սպանվել Է առնվազն 26 մարդ: Այդ մասին հայտնել Է ներքին գործերի նախարար Իհոր Կլիմենկոն:

Ըստ նրա, սպանվածներից 19-ը կենդանի այրվել ու մոխրացել են պայթյունից առաջացած հրդեհում: Այդ դժբախտների թվում են 3 երեխա՝ 5, 7 և 16 տարեկան: Եղերական մահ: Վիրավորվել Է 90 մարդ, այդ թվում 18 երեխա: Դա Ուկրաինայի արևմտյան հատվածում ամենածանր հարձակուներից մեկն Էր 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի ընթացքում:

Այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Նյու Յորքում կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում միակ հարցը Տերնոպոլի վրա ռուսների դաժան հարձակումն Է: Այդ շենքի երկու տասնյակ բնակիչների ճակատագիրը տակավին հայտնի չԷ: Փրկարարներին առնվազն երկու օր Է պետք ավերակները վերացնելու և որոնողական աշխատանքներն ավարտելու համար:

478 ԱԹՍ և 48 հրթիռ

Շենքի բնակիչ Հալինա անունով կինը շոկի մեջ Է. «Սա մեր տունն Էր, երեխաներին շտապօգնության մեքենաներով են տանում, սարսափելի Է»:

Մի տղամարդ, որն իր անունը չի հայտնել, ասել Է, թե եկել Է օգնելու հայրենակիցներին. «Ես այստեղ չեմ ապրում, ես զինծառայող եմ, բանակի բժիշկ, Խարկովից եմ և գիտեմ, թե ինչ է այսօրինակ հարձակումը, եկել եմ, որ օգնեմ, նախ օգնություն ցույց կտամ մանկապարտեզի շենք տեղափոխված բնակիչներին»:

Ռուսներն Ուկրաինայի վրա արձակել են 476 ԱԹՍ, դրանց թվում խաբուսիկ անօդաչուներ, որոնք պետք Է խոչընդոտեն հակաօդային պաշտպանության աշխատանքը: Նրանք արձակել են նաև տարբեր տեսակի 48 հրթիռներ:

Թուրքիան պատրաստ Է նպաստել խաղաղությանը

Մինչդեռ, նախագահ Վլադիմիր Զենեկսկին հենց այդ սարսափելի օրը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Էր, որտեղ նրան զինվորական պատիվներով ընդունել Է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Բանակցություններից հետո նա հավաստիացրել Է, որ Թուրքիան միշտ պատրաստ Է Ռուսաստանի հետ քննարկել հրադադար, ապա հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերը:

«Այս առումով մենք գնահատում ենք մեր դաշնակից Միացյալ Նահանգների ներգրավումն այս գործընթացում»,- ասել Է Էրդողանը:

Ռուսներն Անկարա չեն մեկնել

Օրեր առաջ կար հույս, որ ռուսական կողմն Էլ ներկա կլինի Թուրքիայում անցկացվող բանակցություններին, սակայն երեքշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտիր Պեսկովը նշել Է, որ նման ուղևորություն Ռուսաստանի ղեկավարների օրակարգում չկա:

«Ռուսաստանը ներկա չի լինի Թուրքիայում, հիմա այդ շփումներն իրականացվում են առանց Ռուսաստանի մասնակցության»,- ասել Է Պեսկովը:

Եվրոպան և Ուկրաինան քննադատում են Թրամփի ծրագիրը

NBC News-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման 28 կետանոց ծրագրին, որն ամերիկացիները կազմել են ռուս հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ:

Ըստ NBC News-ի՝ ամերիկյան կողմից այդ աշխատանքին մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները:

Եվրոպացիները և ուկրաինացիները քննադատել են այդ ծրագիրը, նշելով, որ «այն նախևառաջ հաշվի Է առնում Մոսկվայի պահանջները»:

Կարդացեք նաև

Back to top button