Հայագիտակ

Ֆրիտյոֆ Նանսենի առաքելությունը Հայաստանում․ «Հայագիտակ»

1925 թվականին Ազգերի լիգայի հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենը ժամանեց Հայաստան հատուկ առաքելությամբ՝ գտնելու մի տարածք, որտեղ հարմար կլիներ կառուցել ավան՝ 1915 թվականի Եղեռնից փրկված հայերին այնտեղ բնակեցնելու համար։

Մինչ այդ էլ Նանսենը ծանոթ էր հայերի խնդիրներին և բարձրացրել էր իր ձայնն ի պաշտպանություն նրանց։ Նա շրջեց Հայաստանով, եղավ Լենինականում (այժմ՝ Գյումրի), տեսավ ջրանցքի բացումը, եղավ նաև Դիլիջանում։ Երևանում նրա պատվին տրվեց համերգ, որը ղեկավարում էր Սպենդիարյանը։ Նանսենը եղավ Լենինականի ամենամեծ որբանոցում, կերավ որբերի ճաշից, այստեղ նրան տեսավ որբերից մեկը՝ ապագա վիպասան Խաչիկ Դաշտենցը։

Նանսենի ինստիտուտ-հիմնադրամի գործադիր-տնօրեն Հայարփի Խաչատրյանը նշում է, որ շատ կարևոր էր Նանսենի՝ 100 տարի առաջ կատարած այցը Հայաստան, ուստի այս տարի պետք է և արդեն հավուր պատշաճի նշվում է այցի 100-ամյակը։

Տարին հոբելյանական է նաև գրող, թարգմանիչ, նանսենագետ Ֆելիքս Բախչինյանի համար, ով ամեն ինչ արեց, որ Նանսենի անունը միշտ հիշվի Հայաստանում, ինչպես որ Նանսենն էր հիշում Հայաստանը և հայերին՝ անգամ մահվան մահճում։

Կարդացեք նաև

Back to top button