
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մինչեւ նոյեմբերի 19-ը ցերեկային ժամերին ջերմությունը կբարձրանա 3-4 աստիճանով։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը` 16-18 աստիճան։
Մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը` 20.1°C, արձանագրվել է 1966 թվականին, նվազագույնը` — 7.4°C, 1996 թվականին։




