
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը։ Ֆորումին մասնակցում է նաև Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտի թվայնացման թեմաներին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին:





