Մշակույթ

Վենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը

Ամփոփվել են 2026 թվականի Վենետիկի 61-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթի արդյունքները։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։

Մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 16–ի նիստում ներկայացված 7 հայտերից փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել արվեստագետ Զադիկ Զադիկյանի «Օդ լորդ Բայրոնին» (համադրողներ՝ Թոնի Շաֆրազի, Թինա Շաքարյան) նախագիծը:

Զադիկ Զադիկյանը ժամանակակից վիզուալ արվեստագետ է, որի յուրօրինակ և նորարարական ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են ամերիկյան, եվրոպական ցուցասրահներում։ Նախագծի համադրողներից Թոնի Շաֆրազին ժամանակակից արվեստի մասնագետ է և աշխարհի մի շարք հեղինակավոր պատկերասրահների խորհրդատուն և արվեստի գործակալ է։ Թինա Շաքարյանը ևս զբաղվում է ժամանակակից արվեստով և կազմակերպել ու համադրել է տասնյակ ցուցադրություններ արտերկրյա բազմաթիվ պատկերասրահներում։

Կարդացեք նաև

Back to top button