
Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը Գրեմմիում պատմություն է կերտել. նրա վերջին՝ «Մեղավորներ» ֆիլմը 68-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել է հինգ անվանակարգերում, գրում է Zartonq media-ն։
Ռեժիսոր Ռայան Քուգլերի հետ համատեղ նկարահանած ֆիլմը հայտնվել է բոլոր ժամանակների ամենաշատ անվանակարգված ֆիլմերի շարքում՝ արտասովոր արվեստով կամրջելով կինոյի և երաժշտության աշխարհները։
2026 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը «Մեղավորներ» ֆիլմը ներկայացված է հետևյալ անվանակարգերում`
- Լավագույն երաժշտական սաունդթրեք վիզուալ մեդիայի համար (կինո և հեռուստատեսություն)- Լյուդվիգ Գյորանսոն «Մեղավորներ» ֆիլմի համար
- Լավագույն երգ վիզուալ մեդիայի համար- «Ես քեզ ստեցի» (Ռաֆայել Սաադիկ և Լյուդվիգ Գյորանսոն)՝ Մայլս Քեյթոնի կատարմամբ
- Լավագույն երգ վիզուալ մեդիայի համար- «Գունատ, գունատ լուսին» (Լյուդվիգ Գյորանսոն և Բրիթանի Հովարդ՝ Ջեյմ Լոուսոնի կատարմամբ
- Լավագույն երգ վիզուալ մեդիայի համար- «Մեղավորներ» (Լեոնարդ Դենիսենկո, Ռոդ Ուեյվ, Թրևիս Հարինգտոն, Թարքան Կոզլուքլու, Կիրիս Մինգո և Դարիուս Պովիլինուս)՝ Ռոդ Ուեյվ կատարմամբ
- Լավագույն կոմպիլյացիոն սաունդթրեք վիզուալ մեդիայի համար- Տարբեր կատարողներ «Մեղավորներ» ֆիլմի համար
Գործողությունները տեղի են ունենում 1930-ականների Միսիսիպիում, «Մեղավորներ»-ը վարպետորեն միահյուսում է հարավային գոթիկայի, գերբնական սարսափի և երաժշտական դրամայի տարրեր՝ վեր հանելով հավատքի, մեղքի և գոյատևման հարցերը։
Կոմպոզիտոր Լյուդվիգ Գյորանսոնի հուզիչ երաժշտությունը միահյուսում է բլյուզը, սոուլը և պատկերված ժամանակաշրջանի իրական հնչյունները։
«Մեղավորները» իր անվանակարգերի թվով միանում է այնպիսի լեգենդար ֆիլմերի շարքին, ինչպիսիք են «Թիկնապահը», «Մանուշակագույն անձրևը» և «Աստղ է ծնվում»-ը։
«Մեղավորները» կինոթատրոններում ցուցադրվել է մեծ հաջողությամբ՝ վաստակելով 48 միլիոն դոլար ԱՄՆ-ում և 15.4 միլիոն դոլար միջազգային մակարդակով, ընդհանուր առմամբ՝ 61 միլիոն դոլար ամբողջ աշխարհում, ինչը դրա լայն մշակութային և առևտրային գրավչության վկայությունն է։
Գրեմմիի 68-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 1-ին՝ Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում։




