ԿարևորՄիջազգային

Մենք ԱՄՆ-ի հետ թշնամիներ չենք, ընկերներ ենք, ինչո՞ւ պետք է վախենանք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Guardian-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները բնութագրել է որպես կառուցողական և գործնական։

Հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է Զելենսկիին, թե արդյո՞ք նա վախենում է ԱՄՆ նախագահից։ Զելենսկին պատասխանել է, որ՝ ոչ։

Զելենսկիի խոսքով՝ աշխարհում բոլորը վախենում են Թրամփից, բայց ոչ ինքը։

«Ես հասկանում եմ, լավ, աշխարհում բոլորը վախենում են Թրամփից։ Եվ դա ճիշտ է։ Մենք սպառնալիք չենք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Թշնամիներն են, որ պետք է վախենան։ Մենք Ամերիկայի հետ թշնամիներ չենք, մենք ընկերներ ենք, այնպես որ՝ ինչո՞ւ պետք է վախենանք», — ասել է Զելենսկին՝ Միացյալ Նահանգներին անվանելով Ուկրաինայի ռազմավարական գործընկեր երկար տարիների համար։

Կարդացեք նաև

Back to top button