Հայագիտակ

Հայ փիլիսոփայության նշանավոր դեմքերը․ Պարույր Հայկազն, Դավիթ Անհաղթ․ «Հայագիտակ»

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը միջնադարի հայ փիլիսոփաների շարքում առանձնացնում է 4-րդ դարում ապրած Պարույր Հայկազնուն կամ Պրոհերեսիոսին։ Նա իր ողջ կյանքն ապրել է հայրենիքից դուրս։

Լինելով քրիստոնյա՝ Պրոհերեսիոսը եղել է անտիկ մշակույթի ժառանգորդը, դասավանդել է հռետորական արվեստ և անտիկ մշակույթ։

Հայ մեծ վիպասան Րաֆֆին ակամա «վատ ծառայություն» է մատուցել այս իրապես մեծ մարդուն։ Իր վիպակում նա Պրոհերեսիոսին տեղափոխել է 5-րդ դար և «մեղադրել», որ նա չի վերադարձել Հայաստան և չի նպաստել հույն փիլիսոփաների գործերի թարգմանությանը։ Այս «մեղադրանքը» բացառապես հեղինակի երևակայության արդյունքն է, քանի որ Պարույր Հայկազնի օրոք դեռևս գոյություն չունեին հայոց մաշտոցյան գրերը։ Հետևաբար, նա չէր կարող հրաժարվել որևէ բան թարգմանելուց։

Պարույր Հայկազնին նախանձել են և ճնշել՝ հայազգի լինելու համար։ Այնուամենայնիվ, հենց նրա շնորհիվ էր, որ Աթենքի հունական դպրոցներում սովորում էին հայեր, որոնք հետագայում վերադարձան Հայաստան և զարկ տվեցին Թարգմանչական շարժման զարգացմանը՝ նպաստելով անտիկ փիլիսոփաների գործերի տարածմանը մեր երկրում։

Կարդացեք նաև

Back to top button