Սուրճ ու սեր առավոտից

Մեդիագրագիտության շաբաթը՝ պատասխանատու թվային քաղաքացիության ուղղությամբ. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան, հյուր՝ Անի Եղիազարյան` «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար։

Թեմա. ԿԳՄՍ նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը նոյեմբերի 8-15-ը հայտարարում են մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, կրթական և մշակութային կենտրոններին միանալու շաբաթվան։

Հայաստանում մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն 8-րդ անգամ՝ այս տարի «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։

Ինչպես միշտ, կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button