
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Արտեզիա քաղաքում գտնվող H.F. Sinclair ընկերության նավթավերամշակման գործարանում ուրբաթ տեղի ունեցած պայթյունը խիտ ծուխ է առաջացրել, որը նկատվել է քաղաքի տարբեր հատվածներում։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, հրդեհն արագ մարվել է, սակայն 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Ընկերության հաղորդմամբ՝ օդի մոնիթորինգը վտանգավոր արտահոսք չի արձանագրել։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։




