Եկեղեցին չի կարող մասնակցել սուվերեն երկրի կառավարմանը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են պետություն–եկեղեցի վերնախավային հակամարտության մասին։
Վարդանյանի խոսքով՝ եթե եկեղեցին մասնակցում է կառավարմանը, ուրեմն պետությունը սուվերեն չէ։ Նրա կարծիքով՝ հոգևորականները, մտնելով քաղաքական դաշտ, դրսևորում են հակասահմանադրական վարք։




