ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը հաջորդ կիրակի ևս Հովհաննավանքում պատարագի կմասնակցի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հաջորդ կիրակի ևս Հովհաննավանքում կմասնակցի պատարագի։ 

«Այսօրվա պատարագը ինձ համար իմ հոգու և հոգևոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է։ Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգի կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենք իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում մասնակցել է պատարագի, որը մատուցել է նույն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարգալույծ էր հռչակել Տեր Արամ քահանա Ասատրյանին՝ սակայն վերջինս հայտարարել էր, որ չի ընդունում իրեն կարգալույծ հռչակելու որոշումը և հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագ էր հրավիրել, որին էլ մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button