ԿարևորՄիջազգային

Պուտինը նախազգուշացրել է՝ ՌԴ դեմ ցանկացած հարված կստանա «ճնշող պատասխան»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի ենթարկվի ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի ճնշմանը՝ նախազգուշացնելով, որ Ռուսաստանի տարածքի դեմ ցանկացած հարված կստանա «ճնշող պատասխան», գրում է Reuters-ը։

Պուտինի հայտարարությունից առաջ ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել՝ Ռուսաստանի երկու խոշոր նավթային ընկերությունների նկատմամբ, ինչը հանգեցրել է համաշխարհային նավթի գնի շուրջ 5% աճի։

Պուտինն ԱՄՆ քայլը որակել է որպես «անբարյացակամ գործողություն», նշելով, որ այն «չի ազդի Ռուսաստանի տնտեսական կայունության վրա»։

Նա նաև արձագանքել է Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների հնարավոր օգտագործման մասին տեղեկություններին՝ ընդգծելով, որ նման քայլը «կբերի լուրջ հետևանքների»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է նախատեսված գագաթնաժողովը Պուտինի հետ՝ նշելով, որ իր վարչակազմը նպատակ ունի խստացնել ճնշումը Մոսկվային հարկադրելու ստորագրել խաղաղության համաձայնագիր։

Կարդացեք նաև

Back to top button