ԿարևորՄիջազգային

Արեւմտյան ափում իսրայելական ինքնիշխանության հաստատումը Վաշինգտոնին դուր չի գալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Արևմտյան ափի վրա Իսրայելի ինքնիշխանության տարածման մասին Քնեսետի ընդունած օրինագծերը կարող են վտանգի տակ դնել Գազայի հատվածում հաստատված հրադադարը։

«Նախագահը հստակ հասկացրել է, որ մենք հիմա դրան չենք աջակցի։ Մենք կարծում ենք, որ դա կարող է վտանգել խաղաղության համաձայնագիրը»,- Իսրայել մեկնելուց առաջ ասել է պետքարտուղարը։

Իսրայելի խորհրդարանը նախօրեին ընդունել է օրինագիծ, որը, ըստ The Jerusalem Post-ի նախատեսում է Արեւմտյան ափի` կամ ինչպես փաստաթղթում է նշված` Հրեաստանի և Սամարիայի բոլոր բնակավայրերում Իսրայելի օրենքների, դատական համակարգի, վարչական կառավարման եւ ինքնիշխանության հաստատում։

Այն Քնեսետում բուռն քննարկումների առիթ է դարձել եւ ընդունվել  25 կողմ, 24 դեմ ձայներով։

Կարդացեք նաև

Back to top button