
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականն առաջին մեդալն է նվաճել Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Ռազմիկ Քուրդյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ: Քուրդյանը զիջեց 8:0 հաշվով` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:
Հոկտեմբերի 22-ին աշխարհի առաջնության բրոնզե մեդալ համար կգոտեմարտի 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը:




