Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան, hյուր` Մարիամ Մելիքյան` Օդային երթեւեկության կարգավար:
Թեմա՝ «Թռիչքների անտեսանելի առաջնորդները»: Հոկտեմբերի 20-ը՝ Օդային երթեւեկության կարգավարների միջազգային օրն է:
Հաղորդման այս հատվածում՝ hյուրեր` Շուշանիկ Պողոսյան`«Աղվեսիկ» ծրագրի համակարգող, Տաթևիկ Շախկուլյան` «Հայրիկն ու Աղվեսիկը» գրքի հեղինակ:
Թեմա՝ «Կայթ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, մասնակցելով Երևանի քաղաքապետարանի կողմից «Հայ մեծանուն մշակութային գործիչների» հոբելյանական միջոցառումների կապակցությամբ հայտարարված մրցույթին, հաղթել է՝ ներկայացնելով «Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական նախագիծը, որը նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին:
Նախագծի առանցքում Հայրիկ Մուրադյանի կերպարն է իր սաների հետ, որոնք հեքիաթային միջավայրում հանդիպում և ընկերանում են Աղվեսիկի հետ:
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




