Միջազգային

Եվրոպական հանձնաժողովը տուգանքներ է սահմանել Gucci, Chloé և Loewe ապրանքանիշերի նկատմամբ

Եվրոպական հանձնաժողովը միլիոնավոր եվրոյի տուգանք է սահմանել Gucci, Chloé և Loewe ապրանքանիշերի նկատմամբ ԵՄ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։

Հանձնաժողովի հոկտեմբերի 14-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ այս ընկերությունները խոչընդոտել են անկախ խանութների և առցանց հարթակների ազատ առևտրին՝ սահմանափակելով գները, զեղչերը և վաճառքի ժամկետները։

Ամենամեծ տուգանքը՝ 120 միլիոն եվրո, սահմանվել է Gucci-ի նկատմամբ, որը պատկանում է ֆրանսիական Kering կոնգլոմերատին։ Chloé-ն պարտավորվել է վճարել 20 միլիոն եվրո, իսկ իսպանական Loewe-ն՝ շուրջ 18 միլիոն եվրո։

Հանձնաժողովը նշել է, որ գումարները նվազեցվել են, քանի որ բոլոր երեք ընկերություններն էլ համագործակցել են հետաքննության ընթացքում։ Բրյուսելի պաշտոնյաների խոսքով՝ բրենդները գործել են անկախ, սակայն կիրառել են նմանատիպ սահմանափակումներ՝ արգելելով խանութներին շեղվել առաջարկվող գներից, սահմանել առավելագույն զեղչերի չափ և նույնիսկ որոշ դեպքերում արգելել զեղչերի առաջարկը պայուսակների, հագուստի, կոշիկների ու զարդերի վրա։

Կարդացեք նաև

Back to top button