ԿարևորՍպորտ

Ծանրամարտի ԱԱ․ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները, հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 206 կգ ու 211 կգ: Այս վարժությունում Վարազդատ Լալայանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն էր:
Երկամարտի 461 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է:

Կարդացեք նաև

Back to top button