
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համապարփակ և երկարատև համաձայնության հասնելու նպատակով պատրաստ են վերսկսել միջուկային բանակցություններն Իրանի հետ, ասված է «եվրոպական եռյակի» երկրների առաջնորդների՝ Ֆրիդրիխ Մերցի, Էմանուել Մակրոնի և Քիր Սթարմերի համատեղ հայտարարության մեջ։ Տեքստը տարածել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք վճռական ենք վերսկսել բանակցություններն Իրանի և Միացյալ Նահանգների հետ՝ համապարփակ, երկարատև և ստուգելի համաձայնության հասնելու համար, ինչը կապահովի, որ Իրանը երբեք միջուկային զենք չստեղծի», — ասվում է հայտարարության մեջ։
Երեք երկրների առաջնորդները նաև հայտարարել են, որ ճիշտ են համարում snapback մեխամիզմի գործարկումը (որով վերականգնվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Իրանի դեմ ) և կոչ են արել բոլոր երկրներին պահպանել Թեհրանի դեմ սահմանված սահմանափակումները։
Տես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերականգնել է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները




