
5-րդ դարի գոբելենի մի հատված՝ քրիստոնեական թեմատիկ պատկերներով, Լուվրից հասել է Հայաստանի պատմության թանգարան։ Դա մեկն է այն բոլոր արտեֆակտերից, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաքից «ժամանել են» Երևան։


Փարիզի Լուվր և Հայաստանի պատմության թանգարանի միջև կնքված պայմանագրի համաձայն բացվել է «Սրբազան երկխոսություն՝ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագիրը կրող ցուցադրությունը, որտեղ ներկայացված են տարբեր երկրներից հավաքված և Լուվրում պահվող համաքրիստոնեական սրբություններ։
Դրան զուգահեռ՝ Հայաստանի պատմության թանգարանը ցուցադրում է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարբեր հետաքրքիր իրեր, այդ թվում՝ սուրբ Բարդուղիմեոսի մասնատուփը։


Այս ցուցադությունը շատ կարևոր է թե՛ համաքրիստոնեական հավատի միասնությունը ցույց տալու, և թե՛ միջմշակութային կապերի ամրապնդման առումով։ Լուվրի գանձերը դեռ վեց ամիս կլինեն Հայաստանում։




