
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում բոլորը կարիք ունեն հասկանալու ԱԺ ոչ իշխանական եռյակի գործողությունները եւ ամեն առիթով փորձում են վերլուծել խորհրդարանական ուժերի այս նոր համագործակցությունը: Ի՞նչ տվեց երեկվա հանրահավաքը, այս հարցը, վստահորեն կարելի է ասել, քննարկվելու է առաջիկա մեկ շաբաթում՝ մինչեւ հաջորդ հանրահավաքը։
Կազմակերպիչները միշտ խոստանում են «հուժկու»հանրահավաք: Մասնակցության առումով, իհարկե, ապահովվում է Ազատության հրապարակի մարդաշատությունը, բայց արդյո՞ք հանրահավաքի գործողությունները մտնում են այդ «հուժկու» ասածի մեջ:
Երեկվա հանարահավաքից պարզ դարձավ, որ եռյակը դեռ չի շտապում վերջնագրերով խոսել, դեռեւս ժամանակ է տալիս հասկանալու եւ համագործակցելու համար։




