
Դիջիթեքը նշում է իր 20-ամյակը։ Երկու տասնամյակ շարունակ Հայաստանում այն եղել է տեխնոլոգիական առաջընթացի, նորարարության և համայնքային զարգացման կենտրոնական հարթակ։ Այս կարևոր հոբելյանին Դիջիթեքը դիմավորում է նոր ձևաչափերով, համարձակ նախաձեռնություններով ու ապագային միտված ռազմավարությամբ։

Այս տարվա Դիջիթեքը խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ռեկորդները.
- 15,000մ² նորարարություն,
- 300+ մասնակից ընկերություն,
- 100+ խոսնակ՝ հայրենական և միջազգային ՏՏ առաջնորդներ,
- 40 000+ այցելու։
Դիջիթեքում հետաքրքիր է լինելու բոլորին՝ սկսած առաջին դասարանցիներից, վերջացրած՝ VC-ներով, հրեշտակ-ներդրողներով և «Յունիքորնների» հիմնադիրներով։

Դիջիթեքի 20-ամյակը ոչ միայն անցած ուղու գնահատականն է, այլև հստակ ուղերձ ապագայի մասին։
Տեխնոլոգիաները փոխում են աշխարհն օրեցօր, իսկ Դիջիթեքը շարունակելու է մնալ այն հարթակը, որտեղ նորարարությունը դառնում է հասանելի, երիտասարդությունը՝ ներգրավված, իսկ Հայաստանն՝ ավելի տեսանելի տեխնոլոգիական քարտեզի վրա։




