
Անգլիկան եկեղեցու հոգեւոր հովիվ է դարձել 63-ամյա Սառա Մուլալին։ 2017 թվականին նա դարձել էր Լոնդոնի առաջին կին-եպիսկոպոսը։ Մինչեւ 2001 թվականը՝ իր քահանայական գործունեությունը, նա աշխատել է բուժքույր։ 1999-ին դարձել էր Անգլիայի պատմության մեջ ամենաերիտասարդ գլխավոր բուժքույրը։ Հետագայում պաշտոններ էր զբաղեցնում Բրիտանիայի առողջապահության նախարարությունում և եղել է King`s College London-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, հայտնում է BBC-ին։
Անգլիկան եկեղեցում կանանց առաջին անգամ թույլատրվել է ձեռնադրվել քահանա 1994 թվականին։
Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին մեկ տարի առաջ հրաժարական էր տվել, երբ բացահայտվել էր, որ եկեղեցին անգործություն է ցուցաբերել իրավաբան Ջոն Սմայթի գործի հետ կապված։ Վերջինս մեղադրվում էր 1970-1980-ականներին քրիստոնեական ճամբարներում տղաների նկատմամբ մարմնական պատիժ կիրառելու մեջ։




