ԿարևորՄիջազգային

Դեմոկրատական Կոնգոյի նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախկին նախագահ Ժոզեֆ Կաբիլան երկրի ռազմական դատարանի կողմից հեռակա մահապատժի է դատապարտվել։ Նա մեղադրվում էր «պատերազմական հանցագործությունների» և «պետական դավաճանության» մեջ, հայտնում է RFI-ն։

54-ամյա Կաբիլան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահն էր 2001–2019 թվականներին։

Դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահը պետք է ավելի քան 33 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարի Կոնգոյի պետությանը, Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներին, ինչպես նաև իր կառավարման տարիների զոհերին օգնություն տրամադրող ասոցիացիաներին։

Կաբիլայի ներկայացուցիչները դատավճիռը քննադատել են։ Նա դատական նիստին չի մասնակցել։ Նախկին նախագահը ԿԴՀ-ն լքել է երկու տարի առաջ եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Կարդացեք նաև

Back to top button