
Հայաստանում մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակն է զարգացնել միջին մասնագիտական կրթություն տրամադրող հաստատությունների դասախոսների հետազոտական ու թվային հմտությունները։ Ծրագիրը միտված է դասավանդման արդյունավետության բարձրացմանը և կրթության որակի բարելավմանը՝ նորարարական ու ժամանակակից մեթոդների կիրառմամբ։

Այս օրերին վերապատրաստող մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ՈԱԱԿ մասնագետների հետ։ Մշակվում են դասընթացի նյութերը և հստակեցվում են վերջնարդյունքների ապահովման ուղիները։ Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկեն նախնական վերապատրաստումները՝ փորձնական սեմինարների ձևաչափով։ Դրանք կծառայեն որպես հիմք դասընթացի նյութերը կատարելագործելու և բուն վերապատրաստման մեկնարկին պատրաստվելու համար։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են՝ Կրթության Որակի Ապահովման Ազգային Կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի Գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Անդրեաս Մելիքյանը։




