Քո ձայնը

ՀԲՄԸ «Կին ծրագրավորողներ»՝ հմտություններից դեպի գործնական փորձ և բիզնես կապեր․ «Քո ձայնը»

ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորողներ» նախաձեռնությունը իրական հմտությունները վերածում է կայուն կարիերայի։ Վերջերս ավարտվեց 3D մոդելավորման դասընթացը, որն ունի 15 շրջանավարտ։

Նրանք MatrixGold ծրագրի միջոցով ստեղծել են արտադրության համար լիովին պատրաստ զարդերի մոդելներ և ձևավորել սեփական պորտֆոլիո։ Միաժամանակ հաջողությամբ ավարտվել է նաև տվյալագիտության (Data Analytics) դասընթացը, որն անցել են 40 մասնակից։

Նրանք ձեռք են բերել տվյալների վերլուծության, գործիքների կիրառման և տվյալահեն որոշումների կայացման կարևոր հմտություններ։ Որո՞նք են բիզնեսի հետ կապերը և առաջիկա հնարավորությունները։

«Քո ձայնը» հաղորդման հյուրը ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանն է։

Կարդացեք նաև

Back to top button